Skip to content
01/02/2026
  • Մեր մասին
cropped-Mitk.am-1.jpg

Reklam
Primary Menu
  • Հանրություն
    • Լուրեր
    • Սոցիալական
  • Կեղտոտ լվացք
    • Վերլուծական
    • Պնակալեզներ
  • Կարծիք
    • Կրթություն
    • Առողջություն
  • Միջազգային
    • Ով ով է
    • Հրապարակ
  • Տնտեսական
    • Մամուլ
    • Մեր մասին
  • Մշակույթ
    • Պաշտոնական
    • Իրավունք
Light/Dark Button
Watch Video
  • Home
  • Կարծիք
  • 150 օր է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե հերթական փուլ
  • Կարծիք

150 օր է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե հերթական փուլ

infomitk@gmail.com 3 weeks ago (Last updated: 3 weeks ago) 1 minute read 0 comments
Vladimir Martirosyan

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․

«150 օր՝ այսքան է մնացել ԱԺ ընտրություններին և սա քաղաքական վերջնաժամկետ է, ոչ թե հերթական փուլ: Ժամանակակից քաղաքական արագությունների պայմաններում սա պարզապես կարճ ժամանակ չէ՝ սա վերջնաժամկետ է։

150 օրը չնչին ժամանակ է որպես վարչապետի թեկնածու դիքավորվելու համար։

150 օրը բաց թողնված ժամանակ է՝ որպես ընդդիմադիր վարչապետի թեկնածու զրոյից հանրային քաղաքական աշխատանք սկսելու համար։

150 օրը այն սահմանն է, որից հետո քաղաքական ուժը կամ դառնում է իրական սուբյեկտ, կամ ընդունում է իր քաղաքական անկարողությունը։

Նախորդ 150 օրերի քաղաքական պատկերը  ցույց տվեց քաղաքական դաշտի ընդհանուր իրողությունը՝ առանց որակական տեղաշարժի։

Իշխանությունը գործել է՝

սպառված նարատիվների մեխանիկական կրկնությամբ, պիտակավորման, պրոպագանդայի և վախի վրա հիմնված հանրային վերահսկման մեխանիզմներով, ինչպես նաև արագ, բայց չհաշվարկված որոշումներով, որոնք չեն վերածվել համակարգային լուծումների։

Ընդդիմադիր դաշտը, իր հերթին, մնացել է բազմաբեկոր և դեկոնսոլիդացված, չի ձևավորել միասնական քաղաքական խոսք, կենտրոն, հարթակ, որևէ ինստիտուցիոնալ միասնական հարթակ և շարունակել է աշխատել հիմնականում ֆրագմենտացված արձագանքման, ոչ թե հակահարձակ նախաձեռնության ռեժիմում։

Սա պայքար չէ։ Սա քաղաքական ինչ որ չափով իներտություն է, որը նման է ավտոպիլոտի քաղաքականությանը՝ ինչը ընդդիմության համար կործանարար է: Խնդիրը ժամանակի պակասը չէ։ Խնդիրը քաղաքական տրամաբանությունն է։

Բեկման քաղաքական տրամաբանությունը պահանջում է՝

հստակ դերաբաշխում,
պատասխանատվության ստանձնում,
քաղաքական սուբյեկտի ձևավորում՝ անունով, դեմքով և ծրագրով։

Փոխարենը ընդդիմադիր դաշտում դեռ գերիշխում է ավտոպիլոտը՝ նույն խոսույթը, նույն անորոշությունը, նույն սպասողականությունը։ Ավտոպիլոտը չի ստեղծում բեկում։ Ավտոպիլոտը ապահովում է միայն նույն կետում վայրեջք։

Առաջիկա 150 օրերին «շարժում» կամ «նախաձեռնություն» մնալը՝ քաղաքականությունից դուրս մնալու ձև է: Այս փուլում քաղաքական դաշտում դիրքավորվելը որպես «շարժում», «նախաձեռնություն» կամ «քաղաքացիական ալիք» այլևս հեռու է ռեալպոլիտիկից և քաղաքականությունից դուրս մնալու վտանգավոր փուլ է: 150 օր առաջ դա կարող էր ընկալվել  քաղաքական գործընթացի սկիզբ։ Այսօր դա նշանակում է դանդաղաշարժություն և սխալ  քաղաքական թայմինգ, ինչը հանգեցնելու քաղաքական պատասխանատվության։

Ընտրությունները հաղթում են ոչ թե շարժումները, այլ քաղաքական սուբյեկտները։ Ոչ թե կոչերը, այլ՝ թեկնածուները։ Ոչ թե ընդհանրական դժգոհությունը, այլ՝ կոնկրետ քաղաքական առաջարկը։ Այս կոնտեքստում ամենամեծ ինքնախաբեությունը ընդդիմադիր դաշտում այսօր այն հաշվարկն է, թե իշխանության ցածր վարկանիշն ինքնաբերաբար բարձրացնում է ընդդիմության հաղթանակի հավանականությունը։ Սա քաղաքական անհեռատեսություն է։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը չի պարտվում ինքն իրեն։ Իշխանությունը պարտվում է միայն այն ժամանակ, երբ նրա դիմաց կանգնած է

կազմակերպված,
հստակ դիքավորված,
վստահություն ներշնչող այլընտրանք։
Առանց այդ այլընտրանքի ցածր վարկանիշը վերածվում է ոչ թե իշխանափոխության, այլ աբսենտիզմի, ապատիայի և ցրված ձայների։

Եթե առաջիկա 150 օրերը կրկնեն նախորդ 150-ը, ապա՝

վարչապետի այլընտրանքային սուբյեկտ չի ձևավորվի,
ընդդիմությունը կմնա հետևող, մեկնաբանող , ոչ թե նախաձեռնող,
ընտրությունները կմտնեն ոչ թե իշխանափոխության, այլ լեգիտիմացման ռեժիմ։
P.S. 150 օրը կանցնի որպես բաց թողնված հնարավորություն, իսկ ընտրությունները կդառնան քաղաքական անարդյունավետության արձանագրում։ Այս 150 օրը որոշիչ է ոչ թե քարոզչության, այլ  քաղաքական սուբյեկտության համար։ Հին սխեմաներով շարունակելը չի բերելու բեկման։ Քաղաքական ժամանակը գրեթե սպառված է։ Մնացել է ընտրությունը՝ կամ հստակ քաղաքական սուբյեկտ, կամ վերջնական քաղաքական իներտության և պարտության ընդունում»։

About the Author

infomitk@gmail.com

Administrator

google-site-verification=Z22LAlsaYC4FaIJSxtsSK0nQZowcikCmukjHLOlVURc

Visit Website View All Posts

Related

Post navigation

Previous: Եթե Կարապետյանը չտրամադրեր սարքավորումները, Էրեբունու բնակիչները երկար ժամանակ անլույս կմնային․ Ղազինյան
Next: Շահարկվող զրպարտությունների առնչությամբ Մայր Աթոռի արձագանքը

Related Stories

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Arshak Sadoyan
  • Կարծիք

Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան

infomitk@gmail.com 15 hours ago 0
rubio lavrov
  • Կարծիք
  • Կեղտոտ լվացք

Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին»

infomitk@gmail.com 14 hours ago 0

Օրվա միտքը

Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես:

Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»

Առողջական խնդիր ունեք՝ Աստղիկ բժշկական կենտրոն

Լրահոս

  • Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ 31/01/2026
  • Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար 31/01/2026
  • Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը 31/01/2026
  • Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար 31/01/2026
  • Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի 31/01/2026
  • Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար 31/01/2026
  • Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը 31/01/2026
  • 6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար 31/01/2026
  • Ի՞նչ պետք է անի Եվրոպան՝ հաղթահարելու Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունների արագ վատթարացումը 31/01/2026
  • Համաշխարհային իրարանցումը Շվեդիային ստիպել է սիրախաղ անել եվրոյի հետ 31/01/2026
  • Սթարմերը խոստանում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո ավելի խորացնել դեպի ԵՄ միասնական շուկա 31/01/2026
  • Եվրոպան կարող է «քվանտային ցատկ» կատարել տիեզերքում, բայց պետք է հրաժարվի «մեծ ծրագրերից» 31/01/2026
  • Մարկ Ռուտտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և միավորի ՆԱՏՕ-ն. Շառլ Միշել. Տեսանյութ 31/01/2026
  • ԵՄ-ն դատապարտում է Իրանի արյունալի բռնաճնշումները, բայց ո՞վ է ամենաշատը առևտուր անում Թեհրանի հետ 31/01/2026
  • Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար 31/01/2026
  • Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը 31/01/2026
  • Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ 31/01/2026
  • Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ 31/01/2026
  • ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն 31/01/2026
  • Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան 31/01/2026
  • Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում 31/01/2026
  • ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ 31/01/2026
  • Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան 31/01/2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին 31/01/2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին 31/01/2026
  • Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար 31/01/2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար 31/01/2026
  • Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող… 31/01/2026
  • Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին» 31/01/2026
  • Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև 31/01/2026

Pine Astoria Hotel – Tbilisi

սպասարկում՝ մատչելի, արագ

You May Have Missed

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Pastaban
  • Իրավունք

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
ekexeci
  • Հանրություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

infomitk@gmail.com 3 hours ago 0
shtap
  • Սոցիալական

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
Copyright © 2026 All rights reserved. | ReviewNews by AF themes.