Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, կայքի գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր արտահայտված մտքերից մի քանիսին արձագանք․
1․ Ինչու դեմարկացիա – դեմիլիտացիան սկսել Տավուշի մարզից, որտեղից անքննարկելի պահանջ է ներկայացվել Ալիևի կողմից 4 գյուղերի վերադարձման մասին։ Ավելի ճիշտ չէ արդյոք սկսել Սյունիքի մարզից, որտեղ թշնամին արդեն առաջ եկած բավական դիրքեր ունի ու արդյունքում ինքը պիտի ետ գնա։
2․ Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու գործընթացի համար ինչու է սահմանվել մինչև Օգոստոսի 1-ը ժամանակ, շատ չէ արդյոք։ Համոզված եմ, այդ անօրենները մինչև հուլիսի 31-ը դուրս չեն գալու ու դեռ հարց է դրանից հետո արձակուրդային ամսից օգտվելով արդյոք չեն ձգի ժամանակը /այլ գործոնները չհաշված/։
3․ Օդանավակայանից առաջ կարևոր է, որ ռուս սահմանապահ ուղեկալը շատ արագ դուրս բերվի Ներքին Հանդի ճանապարհից, որտեղ վերջին կրակոցների ժամանակ արգելեցին ԵՄ դիտորդների բարձրանալը դիրքեր։
Առայժմ այսքանը ․․․






Բաց մի թողեք
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը
Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը. Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը․ Լևոն Զուրաբյան