Մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն, ով կասկածվում է իր հարևանուհու սպանության, վերջինիս աղջկան դանակի հարվածներ հասնելու մեջ, գտնվում է Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկում։
ՀՀ ոստիկանները կարողացել են վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Այսօր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու, որոնց առաջինն օգնության էին հասել հարևաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների՝ հանցագործության գործիքն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն են։ Հավաքվածները պատմել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ էր տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն նրան դուրս էին թողել։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից քննչական բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։
Բաց մի թողեք
Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ
«Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար
Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմին