Փաստաբան Աշոտ Սիմոնյանը գրել է. «Խոշտանգումները սկսում են մասսայական բնույթ են կրել՝ խոստովանական ցուցմունքների ակնկալիքով:
2026թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացին իր շենքի բակին կից փողոցի մայթով քայլելիս կանգնեցվել է պարեկային ծառայության՝ ավտոմեքենայով ծառայություն իրականացնող կարգախմբի կողմից, անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել նրա նկատմամբ, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ ՈՉԻՆՉ չհայտնաբերելուց հետո, ոստիկանութան աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ որոշակի չափաքանակով՝ մոտ 0,5 գրամ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ թմրամիջոցի առկայության մասին:
Շուրջ 6 ժամ ոստիկանությունում ապօրինի պահվելուց ու խոշտանգման ենթարկվելուց հետո, քաղաքացուն ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քաղաքացին, զրկված լինելով իրավական որևէ տեսակի օգնությունից, աջակցությունից, ստիպված «խոստովանել» է, թե ոստիկանության աշխատակիցների կողմից բերված թմրամիջոցն իբր իրենն է և իր անձնական օգտագործման համար է:
Արդեն այսօր, քաղաքացին դիմել է ինձ՝ ստանձնելու նրա շահերի պաշտպանությունը: Բոլոր վնասվածքները մասնավոր կենտրոնում բժշկական զննությամբ ֆիքսվելու են և տրամադրվեն վարույթն իրականացնող մարմնին և Դատախազությանը: Ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում:
Ակնկալում ենք նույնիսկ հանցագործություն չհամարվող՝ մանր չափերով թմրամիջոց պահելու հանցանքը անձի վրա բարդելու և խոշտանգման միջոցով հանցանքի ընդունմանն ուղղված գործողությունների համար մեղավոր ԲՈԼՈՐ անձանց պատասխանատվությունը, քանի որ նման գործելակերպով իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ու անվերադարձ կերպով արատավորում են նաև իրենց տասնյակ ու հարյուրավոր բարեխիղճ գորընկերների համբավը և Հայաստանի Հանրապետության ՝ որպես ժողովրդավարական պետության համբավը»:

Բաց մի թողեք
Եկեղեցու բակում հարսանիք՝ «գողական» երաժշտությա՞մբ, ենթամշակույթի դեմ պայքարող Փաշինյանն ու իր քահանան
Ահա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Չարած աշխատանքը ԱԲ-ով «փակելու» մասին