Հանրապետությունում խմելու ջրի կորուստը կազմում է 63 տոկոս, որը սարսափելի մեծ թիվ է, 2018 թվականին եղել է 79 տոկոս:
Ազգային ժողովում Կառավարության 5-ամյա ծրագրի 2023թ.-ի կատարողականի զեկույցի ներկայացման ժամանակ այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Այսինքն՝ իրականում ինչքան էլ 63 թիվը սարսափելի է, 79-ը, կարծում եմ՝ ավելի սարսափելի է, և այս թվերը ցույց են տալիս, որ ոլորտում աշխատանք կա, նվազում կա, այլ բան է, որ կուզեինք ավելի նվազեցնել այս կորուստները»,- նշել է նա՝ հավելելով, որ ոռոգման ջրի պատկերը մի քիչ ավելի մեղմ է՝ 44-48 տոկոս է՝ 2018-ի 46-ի համեմատ։
Ըստ նրա՝ այստեղ հիմնական խնդիրը մնում են դաշտամիջյան առուները. «Խոշոր մայր առուներում ջրի կորուստը 19 տոկոս է, դաշտամիջյան հատվածներում է կորուստը մեծ»:
Բաց մի թողեք
TCF-ը թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր. «Crowdfunding, bonds and much more with TCF» կրթական սեմինար էր․ Տեսանյութ, Լուսանկարներ
Քանի զբոսաշրջիկ է հունվարին Հայաստան այցելել
Անկում տարադրամի շուկայում․ փետրվարի 19-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են