ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվս մեկ անգամ կրկնում եմ ԱԺ ամբիոնից հնչեցրածս հարցը ու ակնկալում պատասխան.
Խորհրդարանական ընդդիմության պատկերացմամբ որքա՞ն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Քանի՞ քառակուսի կիլոմետր է։
Ընդդիմությունը ամեն կերպ խուսափում է այս հարցին պատասխանելուց ու դա պատահական չէ, պատահական չէ, որ ընդդիմության խամաճիկավարները արգելում են պատասխանել այս հարցին, որովհետև նրանց պատկերացմամբ Հայաստանը ինքնիշխան տարածք չպիտի ունենա։
Պնդում եմ, որ ընդդիմությունը պարտավոր է պատասխանել այս պարզագույն հարցին. որքա՞ն է Հայաստանի ինքնիշխան տարածքը իրենց պատկերացմամբ։
Այս հարցին պատասխանելուց հրաժարվելով՝ ընդդիմությունը անհերքելի է դարձնում պնդումը, որ ինքը ծառայում է «Հայաստանը ինքնիշխան տարածք ունենալ չի կարող» սկզբունքին։
Բաց մի թողեք
Ովքեր են հավատում եւ ովքեր են կուռքեր ընտրում
Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում. Սուրենյանց
էն ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը էս երկրի 70-75%-ին չի հետաքրքրում