Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից գազօջախը գլխին գցելու հետևանքով «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ ծնողներն իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի։
Պարզվել է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Տ.Ե․-ն իր հոր հետ միասին գտնվել է իրենց տան բակում, որտեղ մոտեցել է բակում տեղադրված ամառային գազօջախին և բացել դուռը, որի ժամանակ գազօջախը տեղաշարժվել, ընկել է վերջինիս վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Այ այսպիսի «ներքին անկայունության պայմաններում» էլ 7 տարի և ավելի աշխատում ենք. Ավանեսյան. Լուսանկար
ՀՀ-ում վարակների բարձր ակտիվության շրջան է, մեծ է վարակված երեխաների թիվը
Նոր մահացու վիրուս է հայտնաբերվել. վարակվել է 38 մարդ Հնդկաստանում