Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հասարակական տրանսպորտով երթևեկող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին մի երիտասարդ վիրավորում է և խանգարում է իջնել տրանսպորտից։ Երիտասարդը հեռախոսի տեսախցիկը ուղղում է դեպի Ասլանյանի կողմը ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դո՞ւք, սա նիկոլական վիժվածք է»:
Հակոբ Ասլանյանն ասել է թե ինքը չի հարվածել իրեն ավտոբուսից իջնել թույլ չտվող երիտասարդին, միայն հրել է, որպեսզի կարողանա իջնել տրանսպորտից, արդյուքնում էլ քաշքշոց է տեղի ունեցել․ «Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ սա պետություն է, և այդ պետության մեջ ինքը օրենքը պարտավոր է հարգել՝ անկախ նրանից ուզում է, թե՝ չի ուզում։ Բարոյական տեսանկյունից մարդը պետք է հասկանա, որ ինքն իրավունք չունի վիրավորելու այն մարդուն, որին չի ճանաչում՝ անկախ նրանից համաձայն է նրա քաղաքական գաղափարներին, թե՝ ոչ։ Իրավունքի չունի վիրավորական խուլիգանական բաներ խոսելու»։
Տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես են մյուս ուղևորները կշտամբում քաղաքացուն, թե ինչո՞ւ է հանրային տրանսպորտում փորձում հարցեր լուծել պատգամավորի հետ։ Հակոբ Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր հետ կապված միջադեպի առթիվ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որտեղից էլ փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Միջադեպին անդրադարձել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նա տելագրամյան իր ալիքում գրել է․ «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:
Ոստիկանությունը խուլիգանության կասկածանքով ձերբակալել է հանրային տրանսպորտում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն, այս մասին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Բաց մի թողեք
Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ
«Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար
Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմին