«Գիտեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը»։
Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Մինչև հիմա, մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, պետք է կենտրոնանաք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք, գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց պետք է ունենանք ամենակարևորը՝ այդ միլիոնուկեսի անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Այ հիմա հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև ցեղասպանության բաց թողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանաք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք ու դնենք, Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի հենց այդ ազգանուններով»:

Բաց մի թողեք
Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից․ Ոսկանյան
Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը