27/07/2024

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հանրային տրանսպորտում խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին։

«ժեխ բիձա», «հակահայ վիժվածք» այս բառերով այսօր մի խուլիգան հարձակվել է հանրային տրանսպորտով երթևեկող պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։

Հիշեցնեմ ուղղակի, որ Հակոբ Ասլանյանը 3 պատերազմների մասնակից է, 44-օրյային էլ վիրավորում է ստացել։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս կեղտոտ պատվերն իջեցնողների ու կատարողների մասին։ Երեք պատերազմների մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է։

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, ու բնականաբար այս դեպքն էլ պատահականություն չէ. քանի դեռ կան վճարունակ պատվիրատուներ, պատվերը կատարելու պատրաստ խուլիգաններ միշտ էլ կգտնվեն։ Այս խուլիգանական բիոզանգվածն օգտագործելով՝ պատվիրատուները փորձում են երկու նպատակի հասնել՝ նախ փորձում են մաքսիմալ տպավորություն ստեղծել, թե հասարակության զգալի մասը իրենց պես անդաստիարակ է ու խուլիգան, և որ լավ կլինի, եթե հանրային վայրերում չլինենք։ Երկրորդ՝ փորձում են նման լկտի պահվածքով սադրել պաշտոնյաներին, որպեսզի վերջիններս մի անզգույշ բառ ասեն կամ արարք անեն, և հետո այդ արարքը մատի փաթաթան դարձրած ամիսներով ելույթներ ունենան՝ ՔՊ-ական պաշտոնյաների «ամենաթողության» մասին։

Էստեղ անելիք ունեն իրավապահ մարմինները։ Խուլիգանության բոլոր հատկանիշներին համապատասխան այս արարքը պիտի ստանա քրեաիրավական արժանի գնահատական։

Ավելի վաղ համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութ, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Տեսանյութին «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես նշելով․ «Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս խստորեն դատապարտել էր ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողել իջնել և վիրավորել են։

«Կարող էինք արդյո՞ք 2018-ից առաջ հանրային տրանսպորտով երթևեկող իշխանական պատգամավոր տեսնել:

Իսկ կարող էինք արդյո՞ք պատկերացնել պատգամավորին հրող ու հայհոյող, բայց դեռ ոտքի վրա մնացած, առանց կապտուկների որևէ մեկին:

Բայց հիմա, երբ կան տրանսպորտով երթևեկող և չկան դունչ ջարդող ու բռնաբարող պատգամավորներ, որոշները, կարծես, ձգտում են հնին՝ ազատությունը խառնելով ամենաթողության հետ:

Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ՝ իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»,- գրել է Արթուր Հովհաննիսյանը:

Ավելի վաղ համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութ, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Տեսանյութին «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնավորապես նշելով․ «Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»: