Մեկ ամիս առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պետական այցով Ադրբեջանում էր: Նա Իլհամ Ալիեւի ուղեկցությամբ եղավ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարակից «ազատագրված» տարածքներում, այլեւ՝ Շուշիում:
Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով Երեւանում էր, բանակցություններ է վարել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Խաչատուրյանի հետ: Տոկաեւի այցին ընդառաջ «Նեզավիսիմայա գազետան» փորձագիտական տեսակետ է շրջանառել, որ «Ղազախստանը եւ Հայաստանը քննարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները»:
Բայց, թերեւս, կարեւոր է, թե ղազախստանյան կողմն ինչպես է անդրադարձել Տոկաեւի Երեւան այցին: Tengrinews-ը մեջբերել է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Ղազախստանի առաջնորդի հետեւյալ խոսքը. «Ես առանձնահատուկ զգացումով եմ այցելում հայ ժողովրդի հողը, որ հարուստ պատմություն եւ հինավուրց քաղաքակրթությունից ծագող մշակույթ ունի: Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է, Աստաան անցյալ նոյեմբերին հռչակվել է ԹՊԿ տնտեսական մայրաքաղաք:
Այս առումով Հայաստանի, հայ ժողովրդի հարուստ պատմության եւ հինավուրց քաղաքակրթությունից ծագող մշակույթի հանդեպ Տոկաեւի «առանձնահատուկ զգացումը» մասնավո՞ր է, թե՞ արտահայտում է այսպես կոչված «թուրքական աշխարհի» վերաբերմունքը: Ինչ խոսք, պետության ղեկավարի Հայաստան այցի դեպքում նման հարցադրումը ոչ այնքան ցանկալի է, եթե չասվի՝ ցավոտ է, բայց Հայաստանի ինքնության դեմ Ադրբեջանի բացահայտ ոտնձգությունների նկատառմամբ պատասխանը կամ դրա ընկալումը ստեղծված իրավիճակում որոշակի քաղաքական նշանակություն, հավանաբար, ունի:
Ակնհայտ է, որ հայ-ղազախստանյան մերձեցման հեռանկարը պայմանավորված չէ միայն երկու կողմերի ցանկությամբ: Ադրբեջանն ամեն մի պատրվարկ օգտագործելու է, որպեսզի մանավանդ «խաղաղության խաչմերուկի» հարցում Երեւանի եւ Աստանայի մոտեցումները հակադրվեն: Ըստ երեւույթին, Մոսկվան նույնպես խնդիրներ հարուցելու է: Տոկաեւն ունի՞ կամ կունենա՞ այնքան հաստատակամություն, որպեսզի դիմագրավի խոչընդոտները: Հայ-ադրբեջանական բանակցություններին հարթակ տրամադրելու նրա պատրաստակամությունը համադրելի՞ է ԹՊԿ անդամ այլ երկրների մոտեցումներին: Ղազախստանի նախագահի Երեւան այցին զուգահեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնել է Ուզբեկստան:
Պարզվում է, Ղազախստանը պատրաստ է Երեւանին ու Բաքվին հարթակ տրամադրել բանակցության համար, Երեւանում հայտարարել է ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստան ժամմանած Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը: Ինչպես եւ դիտարկել էի նրա այցից առաջ, նկատի ունենալով նաեւ հանգամանքը, որ մեկ ամիս առաջ նա Բաքվում էր, Տոկաեւը փորձում է ներկայանալ որպես «միջնորդ», թեեւ կասկածից վեր է, որ նրա այդ պատրաստակամության ներքո կա աշխարհաքաղաքական որեւէ հենարան: Ո՞րն է այդ հենարանը, թերեւս հնարավոր է միայն դիտարկել ենթադրության դաշտում:
Պետք է նկատել հետեւյալ հանգամանքը՝ Ղաղախստանի վրա ազդեցություն ունեցող պետությունների եռյակն է՝ Չինաստան, Ռուսաստան, Բրիտանիա, եւ Ղազախստանի հանդեխ որոշակի ազդեցության հավակնություն ունի Թուրքիան, որը իիր մոտեցումները առաջ է մղում Թյուրքալեզու պետությունների կազմակերպության տրամաբանությամբ, որի անդամ է Աստանան: Եվ ուրեմն, Տոկաեւի «միջնորդական» պատրաստականությունը հենվում է այս քառյակից հատկապես ու՞մ վրա:
Իհարկե հնարավոր է, որ հենվում է ոչ միայն մեկի վրա, բայց բոլոր դեպքերում, չի կարող չհենվել, քանի որ հակառակ պարագայում Ղազախստանը որեւէ կերպ չի կարող փոքր միավոր անգամ գրանցել բանակցային որեւէ առաջընթացի տեսքով: Մյուս կողմից, արդյո՞ք արժե դիտարկել այն, որ Աստանան գործնականում փորձում է իր նախաձեռնությամբ ձեււավորել «ապրանք» որը, հետո կիրացնի վերոհիշյալ պետությունների քառյակից որեւէ մեկի կամ գուցե մի քանիսի մոտ:
Ասել կուզի, Տոկաեւը միջնորդական հարթակի հայտ է ներկայացնում ոչ թե ունենալով գերտերություններից որեւէ մեկի հովանին, այլ՝ ունենալով ակնկալիք, որ այդ գերտերությունների մոտ կարող է պահանջարկ առաջանալ Ղազախստանի այդ քայլի հանդեպ, ինչը արդեն Աստանային թույլ կտա դրա վրա կառուցել անմիջականորեն իրեն առնչվող աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական խնդիրների լուծումներ կամ դրանց առնչվող գործընթաց: Միեւնույն ժամանակ, Երեւանում հայտարարվել է, որ երկու կողմերը խորացնում են տնտեսական եւ մշակութային գործակցությունը:
Սրանք իհարկե կազմում են միջպետական բարձր մակարդակի այցերի հռետորաբանության որոշակի ստանդարտ, եւ կարեւոր է հասկանալ, թե գործնական առումով ինչ է փոխվելու Հայաստան-Ղազախստան տիրույթում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կփոխվի Հայաստանժ-Ադրբբեջան հակամարտությունում, որի միջնորդական հարթակի հայտ է ներկայացնում Աստանան: Մեծ հաշվով, հարկ է խոստովանել, որ Աստանային այդ առումով հետաքրքրելու է միայն հաղորդուղիների հարցը, ինչի մասին բավականին թափանցիկ ակնարկեց Տոկաեւը: Բայց, հենց այդ հարցն էլ աշխարհաքաղաքական սուր հարցն է, որ գործնականում իրեն է «ենթարկեցնում» մնցայալ ամեն ինչ:
Բաց մի թողեք
Այս ուր եք իջել, ով եք դուք․ ինչ օրակարգեր ու մարտահրավերներ են Հայաստանի առաջ այսօր
Ի՞նչն է պատճառը, որ Փաշինյանի համար անցանկալի է դարձել լինել մի տեղ, որտեղ է նաև Իլհամ Ալիևը
Փաշինյանն ինչո՞ւ որոշեց հանկարծ սրել արցախյան բանակցության թեման