Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։ Դա ֆիքսել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։
Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել էր Լաչինի միջանցքը, շարժվել դեպի Գորիս, ինչին հաջորդել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանումը։
«ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:

Բաց մի թողեք
Բեռլինի ծրագիրը ԵՄ արտաքին ծառայության «կողմնակի» համար
Սեուտայի ճգնաժամը ստիպում է Եվրոպայի միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերին վերանայել իրենց խաղային ծրագիրը
Վատ կառուցված խաղաղությունը երբեմն պարզապես հաջորդ պատերազմի առաջին օրն է