ԵՄ երկրները պաշտպանական արդյունաբերությունը մասնակիորեն փոխադրել են ռազմական ռելսերի վրա՝ Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու նպատակով, և պլանավորում են այդ սկզբունքը տարածել ողջ ռազմարդյունաբերական համալիրի վրա:
Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
«Կարող եմ հաստատել, որ մենք (խմբ․՝ ռազմական տնտեսության անցել ենք) զինամթերքի արտադրության առումով: Մեկ տարուց պակաս ժամանակում մեզ հաջողվել է կրկնապատկել զինամթերքի արտադրության մեր կարողությունները, իսկ հաջորդ տարի մենք պատրաստվում ենք վերստին կրկնապատկել դրանք։ Այժմ խնդիրն այն է, որ դեպի ռազմական ժամանակների տնտեսություն անցում կատարվի եվրոպական պաշտպանական արդյունաբերության բոլոր հատվածներում, ընդ որում, ակներևաբար, եվրոպական մակարդակով», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է արկերի, այդ թվում՝ խոշոր տրամաչափի 155-միլիմետրանոց արկերի տարեկան արտադրությունը հասցնել 2 միլիոնի և դրանք ավելի օպերատիվորեն մատակարարել Կիևին։
«Մենք որոշել ենք զգալիորեն մեծացնել սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումներն Ուկրաինային», – ասել է եվրահանձնակատարը։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի հարևան երկրներում տեղակայված է մեծ քանակությամբ սպառազինություն, այդ թվում՝ Patriot ՀՕՊ համակարգեր։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր է Ուկրաինային աջակցել Ռուսաստանի դեմ հակամարտությունում, քանի որ Կիևի համար «վտանգավոր ժամանակ է սկսվել»։
«Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ հենց մեզ մոտ են ընտրություններ ընթանում: Միացյալ Նահանգներում շուտով ընտրություններ են անցկացվելու, նրանք հիմա նախընտրական արշավ են իրականացնում», – ասել է նա՝ պնդելով, որ Ռուսաստանը կօգտվի այդ անորոշության ժամանակաշրջանից՝ «Ուկրաինայում հասնելու առաջխաղացման»։
Բաց մի թողեք
Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին
ԱԹՍ-ները մխրճվել են 37 հարկանի շենքի մեջ․ ՌԴ օդային տարածքում. Լուսանկար
Վրաստան-ԵՄ հարաբերությունները պատմական ամենացածր մակարդակի վրա են. Վրաստանում ԵՄ դեսպան