Մայիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:20-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 32-ամյա Միրզա Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարով Սեբաստիա փողոցի թիվ 141/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Կորյուն Ա.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մայիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից