ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքել են։
Այս մասին տեղեկությունը հայտնեցին Քնննչական կոմիտեից:
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ ՀՀ-ում ԼՂ մշտական ներկայացուցչության մոտից, ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առգրավել սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։
Ըստ նրա՝ դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում է Աշոտ Դանիելյանը։
Փաստաբանի խոսքով՝ կանչվել է տարհանող մեքենա, իրենց փոխանցվել է, որ մեքենան առգրավվելու է թմրամիջոցների ապօրինի իրացման քրեական վարույթի շրջանակներում, այն վարելիս են եղել կեղծ համարանիշներով:
Մեքենան առգրավելու որոշումը կայացվել է հենց Աշոտ Դանիելյանին վերաբերող գործի շրջանակներում:


Բաց մի թողեք
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով. Լուսանկար
Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց. Լուսանկար
Գողության դեպք՝ Երևանում