Լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվող տեսագրություններում դաստակը վնասած տղամարդը վնասվածքը ստացել է սեփական մեղքով:
Բանն այն է, որ նա փորձել է վերցնել լուսաձայնային նռնակը և հետ շպրտել ոստիկանների ուղղությամբ, այդ պահին նռնակը պայթել է՝ վնասելով ցուցարարի դաստակը։
Ըստ տեղեկությունների՝ նրան այժմ վիրահատվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են ցուցարարներ և առնվազն 6 ոստիկան:
Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հայտնել Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիների մասին:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։
Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։
Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվող տեսագրություններում դաստակը վնասած տղամարդը վնասվածքը ստացել է սեփական մեղքով:
Բանն այն է, որ նա փորձել է վերցնել լուսաձայնային նռնակը և հետ շպրտել ոստիկանների ուղղությամբ, այդ պահին նռնակը պայթել է՝ վնասելով ցուցարարի դաստակը։

Բաց մի թողեք
Քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար է միայն թղթի վրա
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը. ՔԿ
Մի կին ծննդաբերել է միանման աղջիկների քառյակ․ եզակի դեպք է գրանցվել. Լուսանկար