Հունիսի 14-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հաղորդել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Արծրուն Ա․-ն:
Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Րաֆֆու փողոցում 35 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կիթառով գլխին հարվածելու հետևանքով և հրաժարվելով բուժօգնությունից՝ հեռացել է:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին
Բաց մի թողեք
Տրանսպորտային պատահարի վայրն ազատելու համար կտրվի 20 րոպե, հակառակ դեպքում՝ տուգանք կկիրառվի․ նոր փոփոխություն
Պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել
Ինչ պայմաններում են պահում Սամվել Կարապետյանին