ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։
Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-այս մասին գրել է ամերիկաբնակ լրագրող, հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։
1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։
Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։


Բաց մի թողեք
Կաննի գաղտնիությունը. «Սպիտակ լոտոսի» երկրպագուները սպասում են նոր եթերաշրջանի նկարահանումներին ֆրանսիական հանգստավայրում
Ֆրանսիայի ծայրահեղ աջերի խաչակրաց արշավանքը ֆրանսիական կինոյի դեմ
Իսպանիայի մշակույթի նախարարը «սկզբից սխալ» է համարում Իսրայելին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու թույլտվություն տալը