14/07/2024

«Մանդատալացը»․ Էդմոն Մարուքյան

«Մանդատալացը»․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․

ՀՀԿ-ից շարունակում են «լուրջ» պայքար մղել, փնտրել և ներկայացնել իրենց մի քանի մանդատը վայր չդնելու հիմնավորումներ: Երբ մենք վայր դրեցինք մանդատները, այդ ժամանակ ԵԽԽՎ-ում ես ունեի երեք առանցքային պաշտոն, որոնք Հայաստանը ներկայացնող որևէ այլ պատվիրակ չուներ:

ԱԼԴԵ (Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցություն)

«Մանդատալացը»․ Էդմոն Մարուքյան

խմբից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման հանձնաժողովի (Մոնիթորինգի հանձնաժողով) մշտական անդամ էի, որպես ՀՀ պատվիրակ Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովի մշտական անդամ էի,

Եվ վերջապես ԱԼԴԵ քվոտայով ընտրվել էի ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։

Ինչո՞ւ եմ հիմա այս ամբողջ պատմությունը պատմում, որ, երբ պահն եկավ, որ իմ պետության քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի, մենք բացարձակ չկառչեցինք այդ պաշտոններից: