«Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները ցույց են տալիս բարձր ինտենսիվության պայմաններում համագործակցելու և համատեղ աշխատանքի ունակությունը:
Անդրադառնալով տեղի ունեցած զորավարժություններին, այս մասին հայտարարել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը:
«Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողները «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանոթանալու վարժանքներ: Այս զորավարժությունները ցույց են տալիս բարձր ինտենսիվության պայմաններում համագործակցելու և համատեղ աշխատանքի ունակությունը՝ միաժամանակ բարձրացնելով պատրաստականությունը, արձագանքման օպերատիվությունն ու օպերատիվ գործակցությունը»,- ասված է ն X-ի միկրոբլոկում:
Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Բաց մի թողեք
EuroNews. Վենսը խթանում է խաղաղության միջանցքը` ԱՄՆ փոխնախագահի Հայաստան կատարած առաջին պատմական այցի ժամանակ
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է կիբերհարձակման դեմ պայքարի ԵՄ-ի «գործողությունների ծրագրի» մասին
Ալի Խամեյնին Վաշինգտոնին «առաջարկում է իշխանության տրանզիտի հնարավորություն թողնել»