ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 25-ին մասնակցել է Միջազգային այցելությունների 3-րդ հետազոտության արդյունքների ամփոփմանը։
Հետազոտությունն անց է կացվել 2023 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունվար ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանային «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ, «Այրում», «Բագրատաշեն», «Մեղրի», «Բավրա» անցման կետերում։
«Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրության վարումը, ինչպես նաև ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացումը էապես կնպաստեն երկրի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը:
Հետազոտության նպատակն է նպաստել զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի վերաբերյալ հնարավորինս ճշգրիտ տվյալների ստացմանը և ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացմանը։
Հետազոտությունն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված «Հայաստանի միջազգային այցելուների ուսումնասիրության իրականացման համար» խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի հաղթող «IZI Metodi, Analisi e Valutazioni economiche S.p.A. (Իտալիա) և ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի (Հայաստան) ՀՁ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։
Մանրամասնությունները՝ հաջորդիվ
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 12-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Անկում
Դեկտեմբերի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը էժանացել են
Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Գալստյան