Երևանում օգոստոսի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Փոշու պարունակությունը օգոստոսի 15-ին Կենտրոնում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նմանատիպ իրավիճակ է եղել նաև օգոստոսի 21-ին Արաբկիրում։ Նոր-Նորքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել»,- ասված է հաղորդագրությունում։
«Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին, Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասված է հաղորդագրությունում։

Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը
Ռուսաստանի գաղտնի ծրագիրը՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրությունը գերհզորացնելու համար
Փրկե՛ք մեր Աղի լիճը․ մնացել են հաշված ժամեր․ այն թաղվելու է բետոնի տակ. Լուսանկար