10/09/2024

Վաճառում է Արցախի Արայիկ Հարությունյանին պատկանող «Աշտարակ կաթը»

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և արցախցի շատ կարկառուն դեմքեր գատղնիք չէ, որ Հայաստանում բիզնեսներ ունեին, որոնք տիրություն էին անում նրանց հետ փոխկապակցված անձինք, երբեմն նաև իրենք՝ անձամբ։

Այդ բիզնեսներից մեկն էլ «Աշտարակ կաթ» ընկերությունն է, որը պատկանում է այժմ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին (ըստ մամուլի) և արցախցի գործարար Վանո (Իվան) Ավանեսյանին։ Նրանք երկուսն էլ փայատեր են այդ ընկերությունում։

Եւ հիմա, MediaHub-ի տեղեկություններով, արցախցիները որոշել են վաճառել «Աշտարակ կաթ» ընկերությունը։ Պատճառը, նախնական վարկածով, ֆինանսական խնդիրներն էին, որի մեջ այս ընկերությունը դեռ նախկինների թվերից էր հայտնվել։

Հիշեցնենք, դեռ 2017 թվականին ընկերության աշխատակիցները միտինգ էին անում կառավարության դիմաց՝ վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջելով քայլեր ձեռնարկել, որ ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը։ Այս տարիների ընթացքում էլ ընկերությունը լուրջ խնդիրներ է ունեցել:

Մեզ ասացին՝ Վանո Ավանեսյանը համաձայնել է վաճառել իր փայը, իսկ Արայիկ Հարությունյանի մասով էլ նրա ներկայացուցիչն է մասնակցել գործարքին: