Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին, որն ունեցել է հրազենային վնասվածք:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Ինչու է պիկ ժամերին մետրոյում սարսափելի վիճակ ստեղծվում
Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է. Լուսանկար
«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ – Տող հատվածում. Լուսանկարներ