Կինոյի աշխարհահռչակ լեգենդ Ալեն Դելոնը մահից առաջ կտակ է կազմել։ Հայտնի է դարձել, թե որն է եղել աշխարհահռչակ ֆրանսիացի արտիստի վերջին կամքը:
Le Figaro-ի փոխանցմամբ՝ նրա զավակներն արդեն ստացել են կտակըլ։ Բացի նրանցից, փաստաթուղթը հասել է նաև Դելոնի փաստաբանին և գույքի կառավարչին։ Դերասանը չորս էջով շարադրել է, թե ինչպես պետք է ունեցվածքը բաժանել իր որդիների՝ Էնթոնիի, Ալեն-Ֆաբիենի և դստեր՝ Անուշկայի միջև։
Ժառանգության մեծ մասը, համաձայն կտակի, կստանա 33-ամյա Անուշկան՝ 50 տոկոսը, իսկ մյուս կեսը որդիները կբաժանեն միմյանց միջև և կստանան 25-ական տոկոս։
Կինոյի աշխարհահռչակ լեգենդ Դելոնը մահացել է օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Օռլեանի մերձակայքում գտնվող Սուլս կոմունայի իր տանը: Նա 88 տարեկան էր։

Բաց մի թողեք
Եվրոպայում շոգի պատճառով շուրջ 35 հազար մահ է գրանցվել. Ֆոն դեր Լեյեն
Կյանքից հեռացել է Կարեն Կարապետյանի հայրը. Լուսանկար
«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. Լուսանկարներ