ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է ուսումնական պարապմունքների և արձակուրդների ժամկետների մասին․
«2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվել են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, կավարտվեն 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Նշված հրամանով սահմանվում են նաև աշնանային արձակուրդների օրերը, որոնք ներկայացնում ենք ստորև․
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ,
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ,
3-12-րդ դասարանների սովորողներին նույնպես տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ։

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ Երևանում և մարզերում միջոցառումներ կանցկացվեն
Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» ՀԿ․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը․ Լուսանկարներ
Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ ասածս ճիշտ ընկալվի. Ժաննա Անդրեասյան