Կառավարության և ԱԺ-ի կողմից գումար չստանալու դեպքում Հանրային ռադիոյում հաստիքներ կկրճատվեն։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյան:
«Ես այսօր այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետև ես ունեմ 320 աշխատող, որից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ և տեխնիկական, վարչական աշխատողներ, որոնք ստանում են շատ ցածր աշխատավարձ, և այդ բալանսը վերականգնելու համար ասել եմ՝ մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում։ Եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն ավելացնեն մեր բյուջեն, ոչ մի բան չի լինի, եթե ոչ՝ մենք ստիպված կգնանք կրճատումների»,- ասել է Քոլոյանը։
Նա նշել է, որ նույնիսկ մի քանի աշխատակցի խնդրել են ազատել սենյակները, որպեսզի դրանք վարձով տան, քանի որ փողի կարիք ունեն։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը