09/12/2024

Չարենցավանում վիճաբանության մասնակիցների թիվն անցնում է 26-ը, վիրավnրներ կան

Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասի «VTB-ի խաչմերուկ» կոչվող տարածքում, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Հենրիկ Ս․-ն, 22-ամյա Արսեն Խ․-ն, 24-ամյա Հովսեփ Հ․-ն, 26-ամյա Սևակ Կ․-ն և 22-ամյա Մայիս Ա․-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Էդուարդ Մ․-ի, 29-ամյա Խորեն Ե․-ի, 29-ամյա Արայիկ Ս․-ի 20-ամյա Դավիթ Ք․-ի, 27-ամյա Աշոտ Մ․-ի, 29-ամյա Ավետիս Մ․-ի, 28-ամյա Կարեն Ս․-ի, 35-ամյա Դավիթ Ս․-ի 30-ամյա Գևորգ Ա․-ի, 29-ամյա Հենրիկ Ա․-ի, 23-ամյա Սամվել Ա․-ի և 20-ամյա Վահե Խ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում Վահե Խ․-ն «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Մայիս Ա․-ն «աջ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով, վերհոնքային շրջանի սալջարդ ձախից» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հիշյալ դեպքին մասնակից են եղել նաև Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Ռոբերտ Խ․-ն, 23-ամյա Հայկ Գ․-ն, 27-ամյա Արտյոմ Ս․-ն, 37-ամյա Վահե Մ․-ն, 20-ամյա Գոռ Մ․-ն, 23-ամյա Նարեկ Ս․-ն, 29-ամյա Վիգեն Լ․-ն և 23-ամյա Ալեքսանդր Խ․-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին Ռոբերտ Խ․-ն, Կարեն Ս․-ն և Հենրիկ Ա․-ն ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։