Եվրոպայում հետզհետե նկատվում են Ուկրաինայում հակամարտությունը Կիևի կողմից տարածքային զիջումների տարբերակով կարգավորելու հնարավորության վերաբերյալ տրամադրություններ:
Այս մասին հայտնում է The Washington Post: Լրատվամիջոցը վկայակոչելով ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների 10 նախկին և ներկայիս պաշտոնյաների, նշում է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներն ավելի են հակվում այն պատկերացմանը, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքում, որոնք կնախատեսեն Ուկրաինայի կողմից տարածքների զիջում: Ըստ պարբերականի աղբյուրների՝ դիվանագետները դա անվանում են տարածքների փոխանակում անվտանգության դիմաց:
The Washington Post-ի տեղեկություններով՝ նման քննարկումների ակտիվացմանը նպաստել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը և վերջինիս տրամադրվածությունը հնարավորինս արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը:
Միաժամանակ, նշվում է, որ Եվրոպայում առայժմ չկա հստակ պատկերացում հակամարտության կարգավորման համաձայնագրի հնարավոր կոնկրետ կետերի վերաբերյալ։

Բաց մի թողեք
«Եվրամիության վիճակի մասին» ելույթի անորոշությունները. ի՞նչ կասի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
Խորվաթիան խոչընդոտում է Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Ի՞նչ է իրականում պատահել Ազատ գյուղի զինվորական կացարանում, ի՞նչ դեպքեր են նախորդել ողբերգությանը