Եվրոպայում հետզհետե նկատվում են Ուկրաինայում հակամարտությունը Կիևի կողմից տարածքային զիջումների տարբերակով կարգավորելու հնարավորության վերաբերյալ տրամադրություններ:
Այս մասին հայտնում է The Washington Post: Լրատվամիջոցը վկայակոչելով ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների 10 նախկին և ներկայիս պաշտոնյաների, նշում է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներն ավելի են հակվում այն պատկերացմանը, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքում, որոնք կնախատեսեն Ուկրաինայի կողմից տարածքների զիջում: Ըստ պարբերականի աղբյուրների՝ դիվանագետները դա անվանում են տարածքների փոխանակում անվտանգության դիմաց:
The Washington Post-ի տեղեկություններով՝ նման քննարկումների ակտիվացմանը նպաստել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը և վերջինիս տրամադրվածությունը հնարավորինս արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը:
Միաժամանակ, նշվում է, որ Եվրոպայում առայժմ չկա հստակ պատկերացում հակամարտության կարգավորման համաձայնագրի հնարավոր կոնկրետ կետերի վերաբերյալ։

Բաց մի թողեք
Իսպանիան հայտարարում է, որ Շենգենյան գոտու ամբողջականությունը «բացարձակապես երաշխավորված է»
Բեռլինը օգտագործում է Սեուտայի ճգնաժամը՝ ազգային սահմանային ստուգումները երկարաձգելու համար
Սեուտայի ճգնաժամը Իսպանիայի Սանչեսին քննադատության տակ է դնում միգրացիոն քաղաքականության պատճառով