Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու այսօրվա նիստում հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավել է հավաքագրել:
«Գիտե՞ք՝ Հայկ Մարությանի ժամանակ այդ ոլորտից ինչքան էր հավաքագրվում տուրքերի, վճարների տեսքով․ զրո»,- ասել է նա՝ շեշտելով, որ 2020-21թվականներին մեծ ծավալի շինթույլտվություններ են եղել։
Քաղաքապետը դիմելով ընդդիմադիր խմբակցություններին հարցրեց՝ գիտե՞ն, թե Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները վերջին տարիներին ինչ տենդենցով են աճել ապա մանրամասնեց.
«Քաղաքի սեփական եկամուտները 2021թ. կազմել են 33 մլրդ դրամ, 2022թ.՝ 39 մլրդ դրամ, 2023թ.՝ 61 մլրդ դրամ, իսկ 2025թ. լինելու է 90 մլրդ դրամ: Տրանսպորտային համակարգը որ փոխվում է, ամեն տարի որ հարյուրավոր ավտոբուսներ, տասնյակ տրոլեյբուսներ ենք գնում, ո՞նց ենք անում. այո փող կա, և շատ կարևոր է արձանագրել»:
Տիգրան Ավինյանը շեշտեց, որ շինարարության ոլորտում եղել են գումարներ և 2024թվականին այդ գումարները մտել են քաղաքի բյուջե և ուղղվել նաև տրանսպորտի համակարգի զարգացմանը։
Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում անդրադարձել է համայնքային բյուջեից տրանսպորտի ոլորտի սուբսիդավորմանը:
Այդ համատեքստում քաղաքապետը նկատել է, որ չեն ուզում այս ռեֆորմից հետո թողնել փլատակներ, այն իրավիճակը ստեղծվի, որ եղել է 2018-19-ը և 20 թվականներին. «Պրոցեսը, որ հիմա կազմակերպվում է, նպատակ ունի սուբսիդիայի տոկոսը պահպանել հնարավորինս նվազ՝ շարունակաբար ավելացնելով Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները, որպեսզի երբ որ 7-8 տարի հետո այս ամբողջ շարժակազմը փոխվի, այդ ռեսուրսներն ուղղվեն տրանսպորտային համակարգի արդիականացմանը»:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 4-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին արժևորվել է
«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին 15,3 միլիոն դոլար է հավաքագրվել. որ երկրից որքան գումար են նվիրաբերել
Դեկտեմբերի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը արժևորվել են