Հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։
Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է՝ դեռ վերջնական որոշում չկա։
Չի հստակեցրել նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմե՞լ է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։
«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է»,- ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը:

Բաց մի թողեք
Հարցեր չեն առաջանո՞ւմ
Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը․ Այվազյան
Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը