Ժամանակին ասում էի՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք թանկացում չասենք, որովհետև այն ժամանակ տրանսպորտային միջոցն ուրիշ էր, հիմա՝ ուրիշ, բայց եթե անվանում ենք թանկացում, ուրեմն եկեք ազնիվ լինենք և ասենք, որ տրանսպորտային միջոցն էլ է թանկ, որովհետև նույնն է, որ ասենք՝ «06» և «Մերսեդես» պահելը նույն ծախսն է»:
Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգին առնչվող արտոնությունների փաթեթին:
Ըստ նրա՝ եթե տրանսպորտային միջոցը թանկ է, տրանսպորտային միջոցից օգտվելն էլ պիտի թանկ լինի:
«Այո՛, մենք հայտարարում ենք, որ տրանսպորտի վճարն ավելացնում ենք, որովհետև տրանսպորտի միջոցն էլ ենք փոխել, և, այո՛, զեղչ է այդ ավելացված վճարից, ոչ թե 100 դրամից»,- հավելել է Գալջյանը:

Բաց մի թողեք
Լավ, դեռ որքան կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել են «Գազել»-ն ու «MAN» բեռնատարը․ կա տուժած. Լուսանկար
Բшխվել են «SITRAK» մակնիշի բեռնատարը և «Լադա»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրшվոր․ Լուսանկար