Նոյեմբերի 20-ին կյանքից վաղաժամ հեռացավ վիրահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը։
Գեղանկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։
2005թ․-ից Միկոյանցի մի շարք անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Նրա գործերն ընդգրկված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։
2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության արվեստը տարածելու և Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար:
«Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Թենգիզ Միկոյանցի ընտանիքին, հարազատներին, վրաց ու հայ արվեստագիտական շրջանակներին՝ մեծ կորստի կապակցությամբ։ Վստահ եմ, որ տաղանդաշատ նկարչի և համեստ մարդու բարի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում», – գրել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։


Բաց մի թողեք
Երբ տան պատերը դառնում են լռության վկաներ․ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»՝ Սունդուկյանի թատրոնի բեմում. Լուսանկարներ
Օսիպ Մանդելշտամ՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան»
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է «Floral Meteorites from Armenia» ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ