08/12/2024

Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել․ Լուսանկարներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։

Ստուգումների արդյունքում պարզվել է հետևյալը. Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Սա մարդու առողջությանը սպառնացող ռիսկ է:

468101705_968991278598591_481934008850432088.jpg (438 KB)

Ինչո՞ւ է կասեցվել արտադրությունը

Բացի վտանգավոր մթերքի արտադրությունից, արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարահիգիենիկ խախտումներ՝

սանհանգույցների և լվացարանների բացակայություն,

հատակների, պատերի, դռների ոչ համապատասխան մակերեսներ (անջրանցիկ, լվացվող, ախտահանվող չեն),

468177967_968991701931882_8589209968332894529_n.jpg (599 KB)467954655_968991525265233_3305434193960641292_n.jpg (53 KB)

առաստաղների ոչ բավարար պաշտպանություն բորբոսից ու կեղտից,

անձնակազմի համար հանդերձարանի բացակայություն,

սննդի հետ շփման տեխնոլոգիական սարքավորումների ոչ համապատասխանություն։

Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

468036694_968991595265226_1177273359434707060_n.jpg (1.07 MB)