Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը ընդունեցին Factor TV-ի ուղիղ եթերում բանավիճելու մեր առաջարկը։ Բանավեճը կկայանա դեկտեմբերի 18-ին ժամը 17։00-ին։
Բանավեճի ընթացքում նախատեսում ենք քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր։ Հաղորդումը կտևի նվազագույնը 1 ժամ և կհեռարձակվի ուղիղ եթերում։

Բաց մի թողեք
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը. Լուսանկար
Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին. Տեսանյութ
Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ուրիշ փառատոներ էլ կան՝ մենակ «գաթայինը» չի