Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «Շտապօգնության 5-րդ ենթակայանից» հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կայքի տեղեկություններով Ա․ Վերանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր։


Բաց մի թողեք
Հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25-ից 50 հզր դրամ
Քանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք է բացահայտվել․ կան ձերբակալվածներ
Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց