04/12/2024

Աշխատանքային միգրանտները, ՌԴ-ում ունենալով հարաբերություն, վարակվում են սեռական ինֆեկցիաներով․ Արզաքանյան

ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանի խոսքով՝ ցանկացած մարդ, որը ունեցել անպաշտպան սեռական հարաբերություն անհայտ կարգավիճակով անձի հետ, ցանկալի է, որ հետազոտվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ, նաև սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների համար։

«Այն անձը, որն օգտագործում է ներերակային ճանապարհով թմրամիջոց, նույնպես ցանկալի կլինի, որ հեազոտվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ Ինչպես նաև Մեր հիվանդների գրեթե կեսը աշխատանքային միգրանտներ են, գնացել են արտերկիր՝ մեծամասամբ ՌԴ, այնտեղ ունենալով հարաբերություններ, վարակվել են և վերադառնալով Հայաստան կարող են վարակել իրենց զուգընկերներին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց նա։

Ըստ նրա՝ դրա պատճառով է, որ կենտրոնը ուշադրություն է դարձնում աշխատանքային մինգրանտների և նրանց ընտանիքի շրջանում իրականացվող հետզոտություններին և կանխարգելիչ ծրագրերին։

«Գաղտնի փուլում, երբ հետազոտվում է, արաձանագրվում է հիվանդությունը։ Բոլոր պարագաներում ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի դեպքում հետազտությունները անվճար են։

Ընդհանրապես՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ Հայաստանում ստուգումները անվճար են ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ ցանկացած անձի համար, որը գտնվում է Հայաստանում։ Հետազոտոթյունը հասանելի է մարզերում, մարդը կարող է գալ կենտրոն և հետազոտվել նաև անանուն»,- ասաց նա։