Թուրքիայում տղամարդը սպանել է կնոջը, վարսավիրին, հորը, մորը, այլ ազգականների և հետո ինքնասպան եղել:
Էսենյուրթ քաղաքում մի թուրք տղամարդ ինքնասպան է եղել՝ կրակելով իր գլխին։
Ենթադրվում է, որ տղամարդն ինքնասպան է եղել Բույուքչեքմեջում ծնողներին, Ավջըլարում վարսավիրին և Էսենյուրթում իր ազգականին սպանելուց հետո, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։
Բույուքչեքմեջե լճի մոտ հայտնաբերվել են Բախտիյար Ալադաղի անհետացած սկեսրոջ, կնոջ և 10-ամյա երեխայի դիերը։
Հայտնի է դարձել նաև, որ Էսենյուրթում ինքնասպան եղած Բախտիյար Ալադաղը Ստամբուլում մորը, հորը, վարսավիրին և ազգականին սպանելուց հետո կրակել է նաև քրոջն ու ծանր վիրավորել։
Պարզվել է, որ սպանված վարսավիրը նրա փեսան է։


Բաց մի թողեք
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
Զանգեզուրի միջանցքը կարող է ՀՀ-ի համար հնարավորությունների պատուհան դառնալ․ Դևլեթ Բահչելի. Լուսանկար
Նեթանյահուն հակառակվեց Թրամփին․ սարսափելի ժամեր են սպասվում