Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդեբիլ նահանգում։
Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հայտարարությունը։
Այս տեղեկատվության համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցում են «Արազ համատեղ զորավարժություններ»-ին, որոնք կտևեն 4 օր Արդեբիլ նահանգի Ասլանդուզ շրջանում։
Ռազմական վարժանքների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։

Բաց մի թողեք
Մրցակցությունը Վաշինգտոնից տեղափոխվում է Բրյուսել
Շվեյցարիա – Ֆրանսիա վեճ է բռնկվում G7-ի անվտանգության ծախսերի շուրջ
Իտալացի արքայադուստրը և ԵՄ բյուջեները. 5 եզրակացություն Ջորդան Բարդելայի հարցազրույցից