Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։
Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Լեհաստանի նախագահի այցելությանը հայ-ադրբեջանական սահման:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սպառնալից հայտարարություն է տարածել և Անջեյ Դուդայի այդ այցը որակել որպես «հեռադիտակ-շոու»:
«Խորապես ցավում ենք Ադրբեջանի ռազմավարական գործընկերոջ անընդունելի դիվանագիտական «հեռադիտակ-շոուի» մասնակցության համար, որը հանգեցրեց Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը: Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական գործողության»,- հայտարարել է ԱԳՆ-ն:
Բաց մի թողեք
«Գուգլ»-ում ամենաարագ աճող որոնված թեմաները». Սամվել Մարտիրոսյան
Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն օղակել են ցուցարարներին․ կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան
Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». մեջլիսի պատգամավոր. Լուսանկար