Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը պետական պատվերի շրջանակներում ընդլայնվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ 2024 թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:
«Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերին, անվտանգ ծննդաբերությանը և առողջ երեխաների ծնունդին:
Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում:
Հաշվի առնելով արդի բժշկագիտության, միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցները՝ այդ հետազոտությունները ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունների ծավալում:
Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտությունները՝ անկախ ցուցումների առկայությունից:
Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
«Հարցրու բժշկին, Չ=Չ» նախաձեռնությունն ընդգծում է մասնագետների դերը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գործում. Նանուշյան
Աշխատանքային միգրանտները, ՌԴ-ում ունենալով հարաբերություն, վարակվում են սեռական ինֆեկցիաներով․ Արզաքանյան
Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»