Նոյեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Բերդ համայնքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Ջիվան Ադամյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը
Ի՞նչ են պատմում բնակիչերը. քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են
Տարիներ շարունակ վտանգի մասին ահազանգել են. Ինչ է պատմում մայրը․ Փամբակում դեռ որոնում են քույրերին․ Տեսանյութ