Հայկական թաղամասերին մոտ բախումներ չեն լինում, մարդիկ զգույշ են, փողոց իջնում են, սակայն գիշերները տնից դուրս չեն գալիս։ Այս մասին ասել է «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկեանը:
Նա նշեց, որ Հալեպում ապրանքների գները շատ են թանկացել․ «Բոլոր վաճառատները բաց չեն, մթերքն առայժմ սահմանափակ է: Հացի խնդիրը լուծվել է՝ հացի փռերը բացվել են, սկսել են աշխատել։ Տեղ-տեղ էլ բարեսիրական ընկերություններն իրենց ավտոմեքենաներով մարդկանց հաց են բաժանում»,-ասաց «Գանձասարի» գլխավոր խմբագիրը:
Զարմիկ Պողիկեանը նշեց նաեւ, որ ջրի խնդիր դեռևս կա, էլեկտրականությունն էլ ներխուժման առաջին օրերին ավելի շատ ունեին՝ հիմա ավելի քիչ՝ օրվա ընթացքում մի քանի ժամ միայն:
«Մեր եկեղեցին պատարագ արեց, մարդիկ զգուշությամբ իջնում են` կարևոր, անհրաժեշտ բաների համար և վերադառնում են իրենց տները»,- ասաց Պողիկեանը:
Նա նշեց, որ ամենամեծ խնդիրը դա անորոշությունն է, որ մարդիկ չգիտեն առաջիկա օրերին իրողությունները ոնց կարող են զարգանալ:
Բաց մի թողեք
Երևանում դուստրը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է եղել. Լուսանկար
Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ մարտահրավեր
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն