Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։
Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։
Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»,- գրել է նա։
Բաց մի թողեք
Բաքուն պատրա՞ստ է փոխանակումների, թե՞ Ադրբեջանի նպատակը բոլորովին այլ է
Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Թnւրք-ադրբեջանական զnրավարժnւթյnւններն ունեն 2 առանձնահատկություն. հեշտ է կռահել, թե ինչ են պլանավորում