Խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 65-ամյա Շաքե Հ․-ն և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում, մասնակցել է «Թրեյդ Գլոբալ Բանկ Ինֆո» ինտերնետային կայքով ներկայացված ակցիաների առք և վաճառքին, որի ընթացքում ընդհանուրը փոխանցել է 8 մլն 100 հազար դրամին համարժեք ԱՄՆ դոլար, սակայն իրեն խոստացված եկամուտը չի ստացել, իսկ փոխանցված գումարը խաբեությամբ փոխանցվել է տարբեր հաշվեհամարների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շաքե Հ․-ի ներդրած գումարները փոխանցվել է Նարինե Ա․-ի, էդիկ Ա․-ի, Ռաֆայել Դ․-ի, Ալիսա Ա․-ի, Վահագն Ջ․-ի, Վաղարշակ Ա․-ի, Զարիկ Գ․-ի և Վարդան Հ․-ի աննուներով բացված հաշվեհամարներին:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շաքե Հ․-ն աշխատում է «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտամանկավարժական քոլեջում՝ որպես դասախոս։

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»