Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը գրում է.
2024-ը թեև ամենախաղաղ տարին էր 2020-ի աղետից ու 2023-ի արհավիրքից հետո, սակայն անցնող տարում ևս մենք ունեցել ենք տարածքային կորուստներ:
Իշխանություն-ընդդիմություն կատաղի պայքարում կորչում է ճշմարտությունը, կամ սև է, կամ՝ սպիտակ: Մինչդեռ մեր ժողովուրդը պետք է իմանա ավելին, քան լսում է իշխանական և ընդդիմադիր խոսնակների շուրթերից:
2024-ին մենք Ադրբեջանին ենք զիջել Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար գյուղերի մոտ կեսը, ինչպես նաև Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի գյուղերը, ընդ որում վերջինը կիսով չափ էր մեր վերահսկողության տակ:
Այսպիսով, մենք զիջել ենք 1990 թվականից ի վեր Հայկական բանակի վերահսկողության տակ գտնվող և ցանկացած քարտեզով Խորհրդային Ադրբեջանին պատկանող տարածքներ, բայց դիմացը չենք ստացել տարածքներ, որոնք Խորհրդային Հայաստանին են պատկանում կամ գրավվել են Ադրբեջանի կողմից 2020-ից հետո:
Ադրբեջանին 4 գյուղերի վերադարձից հետո քիչ գրվեց կամ գրեթե չգրվեց, որ Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում եւ Ներքին Ոսկեպար գյուղերը, որոնք Նոյեմբերյան-Երեւան միջպետական ճանապարհի վրա են, կիսվել են: Այսինքն՝ ադրբեջանական գյուղերի մեծ հատվածներ սահմանազատումից հետո մնացել են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Թ. Հ.; 4 հունվարի, 2025թ, Դովեղ
Բաց մի թողեք
Վիտալի Բալասանյանը հրապարակել է նամակը, որն ուղարկել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերին
Այն, ինչին Ռուբենը բախվում է, դատավարության ծաղր է և արդարացում չունի․ Արոնյան. Լուսանկար
Արժանապատվություն vs մանր քաղաքական վրեժխնդրություն