Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու համար։
France 24-ի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը Բեռլինում նշել է, որ պատժամիջոցների վերացումը այս փուլում անհնար է։
«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների չեղարկումը շատ վաղ կլինի», – ասել է նա՝ հավելելով, որ դրանք սահմանվել են Իրանի իշխանությունների կողմից սեփական բնակչության նկատմամբ իրականացվող ճնշումների պատճառով։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ պատժամիջոցների վերացման համար անհրաժեշտ է նախ տեսնել էական և հիմնարար փոփոխություններ Իրանում։

Բաց մի թողեք
Մարտական ակումբ. Եվրոպական խորհրդարանը նախատեսում է աշխուժացնել բանավեճը
Եվրոպայի խորհուրդը վերաիմաստավորում է միգրանտների իրավունքները, Մելոնին պաշտպանում է «իտալական մոդելը»
Լոնդոնի ոստիկանությունը գործի է դրվել տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ մրցակից հանրահավաքների ժամանակ