27/04/2026

EU – Armenia

Հունգարիան կարող է վերադառնալ Erasmus ծրագրին և ստանալ 11 միլիարդ եվրո վերականգնման հիմնադրամից

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մադյարը ապրիլի 29-ին կքննարկեն այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Բուդապեշտին՝ Եվրամիության սառեցված 17 միլիարդ եվրո միջոցները հասանելի դարձնելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությանը, այդ միջոցների մի մասը՝ մասնավորապես 11 միլիարդ եվրոն, հատկացվելու է հետհամավարակային Վերականգնման հիմնադրամից: Բանակցությունները կենտրոնացած կլինեն ֆինանսավորման ապասառեցմանն ուղղված քայլերի վրա, սակայն կարող են ներառել նաև այլ հարցեր, օրինակ՝ Հունգարիայի վերադարձը Erasmus ուսանողական փոխանակման ծրագրին, որին մասնակցությունը կասեցվել էր 2023 թվականի սկզբից՝ ակադեմիական ազատությունների վերաբերյալ մտահոգությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը սառեցրել էր Հունգարիայի համար նախատեսված 27 միլիարդ եվրոյից 17 միլիարդը: Ըստ տեղեկությունների՝ ֆինանսավորումը դադարեցվել էր այն պատճառով, որ Վիկտոր Օրբանի հեռացող կառավարությունը ենթադրաբար չէր համապատասխանում իրավունքի գերակայության ոլորտում ԵՄ չափանիշներին: