Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տելեգրամյան իր ալիքում զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։
«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը։
Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։
«Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկում են որևէ պատճառով որևէ կայքում մուտքագրել Telegram-ի կամ SMS-ով ստացված կոդը (հարձակումները կարող են լինել նաև Viber-ի և WhatsApp-ի միջոցով), երբեք դա մի արեք։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Բաց մի թողեք
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. Լուսանկարներ